Թուրքական դատախազությունը որոշել է չձերբակալել հատուկ ծառայությունների աշխատողներին

Թուրքական դատախազությունը որոշել է չձերբակալել հատուկ ծառայությունների աշխատողներին

PanARMENIAN.Net - Ստամբուլի դատարանը չեղյալ է համարել ավելի վաղ քաղաքային դատարանի կողմից Ազգային հետախուզական վարչության չորս աշխատողներին ձերբակալելու մասին որոշումը: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայի նախագահի կողմից դատարանում հատկապես ծանր գործերում հատուկ ծառայությունների աշխատողներին հետաքննության ենթարկելու համար վարչապետի թույլտվությունը ստանալու անհրաժեշտության մասին օրենքում փոփոխություն կատարելուց հետո չեղյալ է համարվել չորս աշխատողների վերաբերյալ ձերբակալման հրամանագիրը:

ԱՀՎ չորս աշխատողների վերաբերյալ ձերբակալության թույլտվություն էր տրվել Քուրդիստանի աշխատանքային կուսակցության ստամբուլյան թևի հետաքննության շրջանակներում ցուցմունքներ տալու համար առանց պատճառի չներկայանալու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---