20 փետրվարի 2012 - 13:38 AMT
Արցախը տոնում է Վերածննդի օրը

Արցախում տոնում են Վերածննդի օրը: Տոնի կապակցությամբ հայրենակիցներին կոչով է դիմել Արցախի նախագահ Բակո Սահակյանը, հայտարարելով. «1988 թվականի փետրվարի 20-ը ոսկե տառերով գրվեց մեր նորագույն պատմության մեջ եւ դարձավ Արցախյան ազգային-ազատագրական շարժման տարեգրությանամենափառավոր էջերից մեկը: Հայ ժողովրդի բազմամյա ընդվզումը հասավ իր բարձրակետին: Հիմնվելով ազգերի ազատ ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա` մենքփորձեցինք մեր օրինական ու արդարացի ձայնը հասցնել աշխարհի առաջադեմ մարդկությանը:

Նախագահի խոսքով, Մայր Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայության բոլոր հատվածների հետ ձեռք ձեռքի` հպարտ ու իր որոշման մեջ անսասան արցախցին դիմակայեց ի պատասխանԱդրբեջանի կողմից սանձազերծված ծանր ու դաժան պատերազմին եւ ձեռնամուխ եղավ անկախ պետականության կերտման բարդ ու դժվարին գործին: Այս մասին հայտնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:

«Առաջնորդվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով` մենք իրականացրինք ինքնորոշման մեր բնական իրավունքը եւ մեր արժանի տեղը զբաղեցրինք տարածաշրջանային ումիջազգային գործընթացներում: Քայլ առ քայլ կայացավ պետական կառավարման համակարգը, հաստատվեցին ժողովրդավարական ինստիտուտները, ստեղծվեց ազատշուկայական տնտեսություն»,- հավելել է նա:

Ինչպես ընդգծել է Սահակյանը. «Այսօր կարող ենք արձանագրել, որ Արցախն ունի կայուն զարգացող պետություն, կանոնավոր մարտունակ բանակ, առողջ քաղաքացիական հասարակություն»: