20 փետրվարի 2012 - 14:11 AMT
Ռուս ուղղափառ եկեղեցին պահանջում է արգելել էմբրիոնների օգտագործումը գիտության մեջ

Ռուս ուղղափառ եկեղեցին պահանջում է արգելել էմբրիոնի հյուսվածքների ու բջիջների օգտագործումը գիտական ու բժշկական նպատակներով: Ինչպես հայտնում են «Մոսկովսկիե նովոստին», ՌՈՒԵ-ն առողջապահության և սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովային է հղել այն ուղղումների ցանկը, որոնք առաջարկում է կատարել »Բժշկական բջջային տեխնոլոգիաների մասին» օրինագծում, ՌՈՒԵ նորամուծությունների թվում է մարդու սաղմը մարդ ճանաչելու մասին թեզը:

Օրինագիծը կարող է մտնել Պետդումայի գարնանային նստաշրջանի օրակարգ:-