20 փետրվարի 2012 - 14:36 AMT
Իրանն արգելել է համակարգչային անվտանգության օտարերկրյա ծրագրերի ներմուծումը

Իրանն արգելել է համակարգչային անվտանգության օտարերկրյա ծրագրերի ներմուծումը, մեջբերում է Mehr գործակալությունը Իրանի տեղեկատվության ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների նախարար Ռեզա Թաղիպուրի խոսքը:

Ըստ Թաղիպուրի, համակարգչային անվտանգության օտարերկրյա ծրագրեր երկիր չեն ներմուծվի, Իրանը կունենա սեփական ծրագրային ապահովումը: