20 փետրվարի 2012 - 15:13 AMT
Իսրայելի բանակն առաջին անգամ երկրում կգործարկի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգը

Իսրայելական բանակն առաջին անգամ երկրի կենտրոնում կծավալի նորագույն «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգը՝ նախատեսված փոքր և միջին հեռավորության բալիստիկ նպատակները գրավելու համար, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Զինվորականները հատուկ նշում են, որ այդ համակարգի ծավալումը պետք չէ դիտարկել որպես լարվածության թեժացում կամ նախապատրաստություն մարտական գործողությունների: Զորավարժություններն ուղղված են համակարգի դիսլոկացիայի յուրահատկություններն ուսումնասիրելուն, ինչպես նաև ՀՀՊ ընդհանուր համակարգի հետ այդ համալիրի աշխատանքը համաձայնեցնելուն: