Հայ-վրացական սահմանը հատելիս ձերբակալվել է վրացական խորհրդարանի նախկին պատգամավորը

Հայ-վրացական սահմանը հատելիս ձերբակալվել է վրացական խորհրդարանի նախկին պատգամավորը

PanARMENIAN.Net - Հայ-վրացական սահմանը հատելիս ձերբակալվել է վրացական խորհրդարանի նախկին պատգամավոր, նախագահի թեկնածու, հանգուցյալ Բադրի Պատարկացիշվիլիի շտաբի նախկին ղեկավար Վալերի Գելբախիանին:

Վրաստանի ՆԳՆ-ը հաղորդել է այն մասին, որ Գելբախիանին ձերբակալվել է 2012-ի փետրվարի 20-ին: Վալերի Գելբախիանին 2008-ի հունվարի 22-ին պատասխանատվության է ենթարկվել որպես «Դավադրություն կամ խռովություն Վրաստանի սահմանադրական կառուցվածքը բռնի կերպով տապալելու նպատակով» հոդվածով մեղադրյալ: Իր դեմ քրեական գործի հարուցումից հետո Գելբախիանին փախել էր երկրից, հաղորդում է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---