Արդեն համաձայնագիր է կնքվել Անանդի և Գելֆանդի միջև` աշխարհի չեմպիոնի կոչման խաղի համար

Արդեն համաձայնագիր է կնքվել Անանդի և Գելֆանդի միջև` աշխարհի չեմպիոնի կոչման խաղի համար

PanARMENIAN.Net - Տրետյակովյան պատկերասրահի գլխավոր տնօրեն Իրինա Լեբեդևան և ՌՇՖ դիտորդական խորհրդի նախագահ Արկադի Դվորկովիչը ստորագրել են համաձայնագիր` Տրետյակովյան պատկերասրահի Ինժեներական կորպուսում Վիշվանաթան Անանդի և Բորիս Գելֆանդի միջև աշխարհի չեմպիոնի կոչման համար խաղը կազմակերպելու մասին:

Փաստաթղթի ստորագրմանը ներկա է գտնվել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, ինչպես նաև խաղի հովանավոր Անդրեյ Ֆիլատովի ներկայությամբ, հայտնում է lenta.ru-ն:

Անանդ-Գելֆանդ խաղը տեղի կունենա մայիսի 10-31: Հնդիկը 2007 թ չեմպիոն է: Իսկ իսրայելացին 2011թ հաղթել է հավակնորդների մրցաշարը, ինչի շնորհիվ ստավել է Անանդի հետ խաղի իրավունք:

Անանդ-Գելֆանդ խաղ մրցանակային ֆոնդը կկազմի 2 մլն 550 հազար դոլար: Խաղը կտրի այնքան, քանի դեռ շախմատիստներից մեկը չի հավաքել 6.5 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---