Եվրոպական շուկաները սպասում են Եվրախմբի որոշմանը Հունաստանի վերաբերյալ

Եվրոպական շուկաները սպասում են Եվրախմբի որոշմանը Հունաստանի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Եվրոպական շուկաները բացվել են վերելքով՝ ակնկալելով Հունաստանի հանդեպ Եվրախմբի դրական որոշմանը: Աթենքը ակնկալում է ֆինանսական օգնության 130 մլրդ եվրո երկրորդ մասնաբաժնի հատկացմանը և հուսով է, որ ԵՄ երկրների ֆինանսների նախարարները, ինչպես նաև Եվրահանձնաժողովը, ԱՄՀ-ն ու Եվրոպական ԿԲ-ն հաշվի կառնեն Հունաստանի ջանքերն, ուղղված բյուջետային դեֆիցիտի կրճատմանը:

«Այլևս սպասելն անհնար է երկու պատճառով,-ասել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ֆրանսուա Բարուենը: -Առաջինը, Հունաստանի խորհրդարանը անցած շաբաթվա նիստում հաստատեց հավատարմությունը իր պարտավորություններին, իսկ կառուցվածքային բարեփոխումներն ամբողջ թափով ընթանում են: Սպասելն անհնար է, քանի որ մարտին Հունաստանը կարող է սնանկ դառնալ: Չէ, որ հենց դրա դեմ էր պայքարում Ֆրանսիան վերջին 18 ամիսներն»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---