20 փետրվարի 2012 - 17:11 AMT
Ստեփանակերտում ԿԽՄԿ ղեկավար. ԿԽ-ն կշարունակի հումանիտար ծրագրերը ԼՂՀ-ում

Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի /ԿԽՄԿ/ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար` Ռոման Պարամոնովին:

Զրույցի ընթացքում գրասենյակի ղեկավարը նշել է, որ ԿԽՄԿ-ն շարունակելու է մարդասիրական ծրագրերի իրականացումը ԼՂՀ-ում, դրանք ավելի կոնկրետացնելով: Մասնավորապես, նա կանգ է առել հանրապետության Մարտակերտի և Հադրութի շրջաններում անհայտ կորածների ընտանիքների և ականներից տուժած քաղաքացիների աջակցության ծրագրերի վրա:

Վասիլի Աթաջանյանը շնորհակալություն է հայտնել Ռոման Պարամոնովին արդյունավետ գործունեության համար և պատրաստակամություն հայտնել ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավարությանը աջակցություն ցուցաբերել իրականացվելիք աշխատանքների ծրագրերին: