
Փարիզի դատախազությունը սկսել է սպառնալիքների հետաքննությունը, որոնք փոստով ստացվել են Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Ֆրանսու Օլանդի հասցեին, երկուշաբթի օրը հաղորդում է Parisien թերթի կայքը:
Փետրվարի 16-ին Պերպինյան քաղաքից ուղարկված նամակը պարունակում է գեներալ Շառլ դե Գոլի լուսանկարը և ձեռքով գրված «առայժմ ամեն ինչ լավ է» արտահայտությունը: Ուղարկողը ծրարի մեջ դրել է նաև Բորիս Վիանի ստեղծագործությունից մի հատված, որը, մասնավորապես, կարող է արտացոլել Օլանդի բացասական վերաբերմունքը ոչ ԵՄ երկրների արտասահմանցիների նկատմամբ: