20 փետրվարի 2012 - 17:23 AMT
Ֆրանսիական ընկերություններն իրենք են դադարեցրել իրանական նավթի ներկրումը

Ֆրանսիական ընկերությունները դադարել են իրանական նավթ ներկրել նախքան արտահանումը դադարեցնելու մասին Իրանի որոշումը, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վենսան Ֆլորեանին:

Reuters գործակալությունը կիրակի օրը, մեջբերելով Իրանի նավթի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալիրեզա Նիկզադի խոսքերը, հաղորդել է, որ Իրանը դադարեցրել է նավթ առաքել բրիտանական և ֆրանսիական ընկերություններին: