Maserati-ին հրապարակել է GranTurismo Sport մոդելի առաջին լուսանկարները

Maserati-ին հրապարակել է GranTurismo Sport մոդելի առաջին լուսանկարները

PanARMENIAN.Net - Ավտոմեքենաներ արտադրող Maserati-ի ընկերությունը հրապարակել է GranTurismo Sport մոդելի առաջին լուսանկարները ու տեղեկությունները նրա մասին: Այդ մոդելի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Ժնևի ավտոսրահում:

Մոդելը գալիս է փոխարինելու GranTurismo S և շատ նման է նրան: Փոփոխություններ են կրել բամպերն ու լուսադիոդային լուսարձակները, իսկ սրահում հայտնվել է նոր ղեկ ու նոր նստատեղեր:

GranTurismo Sport ունի 4,7-լիտրանոց V8 շարժիչ 460 լ/վ հզորությամբ, որի շնորհիվ մեքենան կարող է 5 վայրկյանում զրոյից մինչև 100 կմ/ժ արագություն բացել: Ընկերությունը մեքենայի արժեքը չի նշում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---