Հունիսի 10-ին կմեկնարկի «Արի տուն» ծրագիրը

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների` Հայաստան ճանաչողականայցելությունների 2012 թվականի «Արի տուն» նորացված և բարելավված ծրագիրը:

Ծրագիրը մեկնարկում է 2012թ. հունիսի 10-ին և շարունակվելու է մինչև սեպտեմբերի 1-ը, որի ընթացքում սփյուռքահայ 13-20 տարեկան երիտասարդները երկշաբաթյա փուլերով կհյուրընկալվեն հայաստանաբնակ ընտանիքներում, կմասնակցեն ճամբարային փուլին:

Ծրագրի նպատակն է աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել իրժողովրդի ավանդույթներին ուսովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը:

Հյուրընկալող ընտանիքների ընտրությունը կատարվում է Երևան քաղաքի վարչական շրջանների, ՀՀ մարզպետարանների և ՀՀ սփյուռքի նախարարության միջոցով. երիտասարդներն ընտանիքներումհյուրընկալվում են անհատույց: Սփյուռքահայ երիտասարդների` Հայաստան այցելությունները կազմակերպվում են Սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, հայկական կազմակերպությունների կողմից` տվյալերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աջակցությամբ: Հայաստան այցելող երիտասարդներնիրենց ճանապարհածախսը հոգում են սեփական կամ հովանավորների միջոցներով: Սփյուռքի նախարարությունը համոզված է, որ «Արի տուն» ծրագիրը մեծապես կնպաստի հայապահպանությանը և հայադարձությանը,երիտասարդների միջև հաղորդակցության միասնական ցանցի ստեղծմանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---