Գարեգին Բ. Դպրոցից սկսվելով` հավատքի գրագիտությունը պիտի դառնա մեր կյանքի անբաժանելի մասը

Գարեգին Բ. Դպրոցից սկսվելով` հավատքի գրագիտությունը պիտի դառնա մեր կյանքի անբաժանելի մասը

PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին, Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրատանը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում` նվիրված «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի անցած ուղուն, ձեռքբերումներին և առկա խնդիրներին: Քննարկումը կազմակերպվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից ԵՀԽ Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Հանդիպմանը ներկա էին հոգևորականներ, կրթական գերատեսչության, կրթական հարցերով զբաղվող պետական կառույցների, դպրոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հավաքի առթիվ ներկաներին իր օրհնությունն ու պատգամն ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետը: Անդրադառնալով հանրակրթական դպրոցում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման կարևորությանը` Նորին Սրբությունը մասնավորապես ընդգծեց. «Դպրոցից սկսվելով` հավատքի գրագիտությունը պիտի դառնա մեր կյանքի անբաժանելի մասը` զորացնելով մեր հայ-քրիստոնյա ինքնությունը, հաստատելով մեր ժողովրդին հոգևոր-բարոյական արժեքների ու հայրենական ավանդների մեջ:

Համաշխարհայնացման և գիտատեխնիկական ձեռքբերումների արդի ժամանակներում մեր նվիրական պարտականությունն է կրթության զարգացման ընթացքներում հայոց բազմադարյա հոգևոր և մշակութային ավանդների պահպանումն ու սերնդեսերունդ փոխանցումը: Մեր ազգային արժեքները ճանաչող, հավատքով ամուր ու հաստատակամ, արդի գիտելիքներով զինված երիտասարդ սերունդն է, որ պիտի համընթաց պահի մեր ժողովրդին կյանքի զարգացումներին և առաջընթացին` հոգևոր-ազգային մշակույթի հարուստ հենքի վրա բարձրացնելով ու կառուցելով ազգային մեր կյանքը»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---