Մելիք Ջանոյանը նիզակի նետում մարզաձևում նվաճել է Օլիմպիական խաղերի ուղեգիր

Մելիք Ջանոյանը նիզակի նետում մարզաձևում նվաճել է Օլիմպիական խաղերի ուղեգիր

PanARMENIAN.Net - Մելիք Ջանոյանը Ադլերում, որտեղ տեղի էր ունենում միջազգային մրցաշար, նիզակի նետում մարզաձևում արձանագրել է 79մ 71սմ ցուցանիշ և Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ստացել, հայտնում է Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Ջանոյանը սահմանել է նաև անձնական ռեկորդ և ինքն իրեն գերազանցել 21սմ-ով: Մինչ այդ Ջանոյանի լավագույն արդյունքը գրանցվել է 2008թ` 78մ 30սմ:

2008թ հայ մարզիկը մասնակցել է Պեկինի Օլիմպիական խաղերին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---