Էդվարդ Նալբանդյանը դասախոսություն է կարդացել ՀՀ դիվանագիտական ակադեմիայում

Էդվարդ Նալբանդյանը դասախոսություն է կարդացել ՀՀ դիվանագիտական ակադեմիայում

PanARMENIAN.Net - Փետրվարի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ավանդական առաջին դասախոսությամբ է հանդես եկել ԱԳՆ դիվանագիտական դպրոցի նոր ունկնդիրների առջև:

Դիվանագիտական դպրոցի 27 ունկնդիրներն ընտրվել են մոտ 150 դիմորդների շարքից գրավոր եւ բանավոր քննությունների արդյունքում, շրջանավարտներից լավագույնները, ընդունված կարգի համաձայն, կդառնան դիվանագետ եւ աշխատանքի կանցնեն ՀՀ ԱԳ նախարարության համակարգում, հայտնում է ՀՀ ԱԳՆ:

Շնորհավորելով դիվանագիտական դպրոց ընդունվելու կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ սա արդեն ունկնդիրների երրորդ սերունդն է, որոնց առջև Դիվանագիտական դպրոցն իր դռներն է բացում: Նախարարը ընդգծել է, որ դիվանագիտական դպրոցում դասավանդելու են միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության, միջազգային իրավունքի տարբեր երկրների լավագույն մասնագետները, իսկ ԱԳՆ ընդունված շրջանավարտները հնարավորություն կունենան վերապատրաստվելու նաև արտերկրում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---