9 հունվարի 2004 - 18:22 AMT
ՆՈՐ ՏԱՐՎԱ ՕՐԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ 24 ՊԱՏԱՀԱՐ
2004 թվականի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 24 պատահար, որի արդյունքում զոհվել է 9 մարդ, եւս 34-ը` ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածք: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունում, դեկտեմբերի 31-ին մոտավորապես ժամը 18-ին «Ֆորդ» մակնիշի ուղեւորական միկրոավտոբուսը Քուչակ-Ապարան մայրուղու վրա բախվել է «Մերսեդես» մակնիշի մարդատար ավտոմեքենային: Վթարի արդյունքում միկրոավտոբուսի երեք ուղեւոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է: Նույն օրը գրանցվել է վրաերթի երեք դեպք, որոնց արդյունքում զոհվել է մեկ մարդ, եւս երկուսը ստացել են մարմնական վնասվածքներ: