9 հունվարի 2004 - 18:23 AMT
ՎԵՐՋԻՆ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐՈՒՄ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՍՏԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԿ ՔԱՂԱՔԱՑԻ
Վերջին մի քանի տարում Բելառուսում փախստականի կարգավիճակ է ստացել Հայաստանի մեկ քաղաքացի: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի «Նովոստի» լրատվական գործակալությունը, 1997 թվականից մինչեւ 2004 թվականը փախստականի կարգավիճակ ստանալու համար Բելառուսի միգրացիայի մարմիններին է դիմել ավելի քան երեք հազար մարդ` 13 երկրից, որոնցից միայն 719-ի խնդրանքն է բավարարվել: Հարավկովկասյան մյուս երկրների ներկայացուցիչներից նման կարգավիճակ ունեն Վրաստանի 99, Ադրբեջանի 27 քաղաքացիներ: