Խորհրդարանական ընտրությունների նախօրեին Իրանի բնակիչները զրկվել են ինտերնետից

Խորհրդարանական ընտրությունների նախօրեին Իրանի բնակիչները զրկվել են ինտերնետից

PanARMENIAN.Net - Իրանի բնակիչները շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ են խնդիրների բախվում ինտերնետին միանալու հարցում, նրանք հաղորդում են սոցիալական ցանցերի և էլեկտրոնային փոստերի արգելափակման մասին:

Բացի այդ, իրանցիները բողոքում են միջազգային կայքերի անհասանելիության դեմ, որոնց անվտանգ միացումն ապահովում է SSL արձանագրությունը, հաղորդում է Reuters-ը:

Իրանում ինտերնետի արգելափակումը տեղ է գտել խորհրդարանական ընտրությունների նախօրեին: Երկրի փորձագետներն ու քաղաքացիները գտնում են, որ սոցցանցերին և այլ կայքերին մուտքի արգելափակումը պետական ցենզուրայի դրսևորում է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---