Սարգիս Ասատրյան. Ադրբեջանցիները չեն ուզում հետ մնալ հայերից

Սարգիս Ասատրյան. Ադրբեջանցիները չեն ուզում հետ մնալ հայերից

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի ընդունումն ազդել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ճանաչման հարցում ադրբեջանական քաղաքականության ակտիվացման վրա: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել փորձագետ-ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

«Ադրբեջանցիները չեն ուզում հետ մնալ հայերից»,- նկատել է նա այս կապակցությամբ: Մեկնաբանելով Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներին ադրբեջանցի աղջկա հղած նամակը այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությունը» ճանաչելու կոչով` Ասատրյանը նկատել է, որ դրա տակ ոչ մի լուրջ բան լինել չի կարող: «Դա PR քայլ է միջազգային հանրության ուշադրությունը գրավելու համար»,- ընդգծել է նա:

Փորձագետի կարծիքով, ֆրանսիական և հայկական իշխանությունները չեն պատասխանի նամակին: «Եթե ֆրանսիացիները որոշեն պատասխանել, դա շատ կոռեկտ և չեզոք հայտարարություն կլինի, իսկ հայկական կողմից կարող է լինել պատասխան ԶԼՄ մակարդակով, ոչ ավել»,- նկատել է ադրբեջանագետը:

Նախօրեին ադրբեջանցի աղջիկը նամակ է հղել Սերժ Սարգսյանին և Նիկոլյա Սարկոզիին: Նամակում աղջիկը նախագահներին խնդրել է ճանաչել այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությունը»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---