Միք Ջագգերն ու Բի Բի Քինգը ելույթ կունենան Բարաք և Միշել Օբամաների կազմակերպած բլյուզի երեկոյին

Միք Ջագգերն ու Բի Բի Քինգը ելույթ կունենան Բարաք և Միշել Օբամաների կազմակերպած բլյուզի երեկոյին

PanARMENIAN.Net - Rolling Stones խմբի լեգենդար մենակատար Միք Ջագգերն ու հայտնի բլյուզային կիթառահար Բի Բի Քինգը երեքշաբթի օրը ելույթ կունենան Սպիտակ տանը Բարաք և Միշել Օբամաների կողմից կազմակերպված բլյուզի երեկոյին: «(ԱՄՆ) նախագահը և առաջին տիկինը լեգենդար երաժիշտների և ժամանակակից կատարողների կհրավիրեն Սպիտակ տուն` ելույթ ունենալու բլյուզին նվիրված երեկոյին, որն անցկացվում է սևամորթ բնակչության պատմության ամսվա շրջանակում»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Հարկ է նշել, որ Բարաք և Միշել Օբամաները Սպիտակ տանը պարբերաբար երաժշտական երեկոներ են կազմակերպում սկսած 2009 թվականից, և նրանց հրավերով նախագահական նստավայրում արդեն ելույթ են ունեցել Սթիվի Ուանդերն ու Փոլ Մաքքարթնին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---