21 փետրվարի 2012 - 09:32 AMT
ԳՖՀ ԱԳ նախարար. Եվրամիությունը մոտ ժամանակներս նոր պատժամիջոցներ կներմուծի Բաշար Ասադի վարչակարգի դեմ

Եվրոպական Միությունը, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս նոր պատժամիջոցներ կներմուծի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ, Լոս Կաբոսում (Մեքսիկա) մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Գվիդո Վեսթերվելլեն: «Մենք նոր պատժամիջոցներ կընդունենք Եվրոպայում և դրա սահմաններից դուրս: Ամենայն հավանականությամբ, դրանք կընդունվեն հաջորդ շաբաթ, քանի որ ռազմական գործողությունները Սիրիայում շարունակվում են»,- հաղորդել է Վեսթերվելլեն Reuters գործակալությանը:

ԳՖՀ ԱԳ նախարարը հրաժարվել է նշել ԵՄ կողմից դիտարկվող կոնկրետ պատժամիջոցները, սակայն G20-ի ներկայացուցիչը, որը ցանկացել է անհայտ մնալ, հաղորդել է, որ մի շարք պատժամիջոցներ ուղղված կլինեն Սիրիայի Կենտրոնական բանկի դեմ: