21 փետրվարի 2012 - 10:09 AMT
Կարմիր Խաչը Սիրիայի իշխանությունների և ընդդիմության հետ հրադադարի մասին բանակցություններ է վարում

Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները Սիրիայի իշխանությունների և ընդդիմության հետ հրադադարի մասին բանակցություններ են վարում վիրավորներին օգնություն ցուցաբերելու նպատակով, հաղորդում է Reuters-ը: «ԿԽՄԿ-ն դիտարկում է կարիքավորներին շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու մի շարք միջոցներ:

Հրադադարի մասին բանակցությունները վարում են բոլոր շահագրգռված կողմերի հետ»,- հաղորդել է կազմակերպության մամլո քարտուղար Կառլա Ադդադը:

Դիվանագիտական շրջանակներում աղբյուրի համաձայն, ԿԽՄԿ-ն առաջարկում է 2 ժամով դադարեցնել ռազմական գործողությունները Հոմս քաղաքում, որտեղ կառավարական զորքերի և ապստամբների միջև մարտերը շարունակվում են արդեն մի քանի շաբաթ: