21 փետրվարի 2012 - 10:41 AMT
«Չենք լռելու».Իշխանություններն անցել են ցինիզմի գիշերային ռեժիմի

«Չենք լռելու»-ն խիստ դատապարտում է թե՛ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, թե՛ Մաշտոցի պուրակի ոչնչացումն արդարացնող ծախված մտավորականներին: «Առջևում ընտրություններ են: Եթե ուրիշ որևէ արժեք չունեք, գոնե թող դա ձեզ սթափեցնի»,- գրում են նախաձեռնության անդամները:

Նրանց տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ երեկ ժամը 23:00-ի սահմաններում Մաշտոցի այգում շինարարություն սկսեց, ինչը ևս մեկ անգամ հաստատելու եկավ, որ իշխանություններն անցել են ցինիզմի գիշերային ռեժիմի. «Այն հատվածում, որտեղ բնապահպանները կանգնած էին մինչև ժամը 19-00-ն` հույս փայփայելով, որ որևէ մեկի մտքով չի անցնի գիշերը շինարարություն իրականացնել, կեսգիշերին մոտ սկսվեց խանութ-կրպակների տանիքների, դռների և լուսամուտների մոնտաժումը»: