10 հունվարի 2004 - 18:12 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԵՐՔԵԼ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլահ Գյուլը հերքել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հայ-թուրքական սահմանի բացման շուրջ բանակցությունների վերաբերյալ որոշ ԶԼՄ-ների տեղեկատվությունները: Ինչպես Բաքվում նա հայտարարել է լրագրողներին, Վարդան Օսկանյանի հետ հանդիպումներն անցկացվում են «հակամարտությունների կարգավորմանն աջակցելու նպատակով»: Ընդսմին, Ա.Գյուլը հայտարարել է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների նոր եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորության մասին: Մեկնաբանելով Ադրբեջանում ամերիկյան ռազմակայանների տեղաբաշխման հնարավորությունը` թուրք նախարարը հայտարարել է, որ դա չի հանգեցնի տարածաշրջանում լարվածության աճի, այլ ընդհակառակը` կնպաստի կայունությանը: