21 փետրվարի 2012 - 11:07 AMT
21-րդ դարի լավագույն առաջնությունների վարկանիշում Հայաստանի առաջնությունը զբաղեցնում է 85-րդ տեղը

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային դաշնությունը (IIFHS) հրապարակել է 21-րդ դարի լավագույն առաջնությունների վարկանիշը:

Ամենաուժեղը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր Լիգան, որն ունի 12 619 միավոր, երկրորդ տեղում Իսպանիայի Լա Լիգան է 12 314 միավորով, եռյակը եզրափակում է A սերիան 11 513 միավորով:

Ուժեղագույնների տասնյակում են հայտնվել նաև Բրազիլիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Արգենտինայի, Հոլանդիայի, Պորտուգալիայի և Մեքսիկայի առաջնությունները:

Հայաստանի առաջնությունը 2319,5 միավորով զբաղեցնում է 85-րդ տեղը: