21 փետրվարի 2012 - 11:24 AMT
Մասնավոր բանկերը պատրաստ են չեղյալ համարել Հունաստանի պետպարտքի 53,5 տոկոսը

Մասնավոր բանկերը պատրաստ են չեղյալ համարել Հունաստանի պետպարտքի 53,5 տոկոսը: «Մասնավոր բանկային հատվածը պատրաստ է զգալի ջանքեր գործադրել Հունաստանում վիճակի կայունացման համար»,-ասել է դիվանագիտական աղբյուրը: Ըստ գնահատականների, Հունաստանի պարտքը մասնավոր բանկերին կազմում է մոտ 230 մլրդ եվրո, իսկ այդ երկրի պետպարքտի ընդհանուր ծավալը հասնում է 350 մլրդ եվրոյի: Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ ԱՄՀ առաջին դրամական փոխանցումը Հունաստանին կկազմի 13 մլրդ եվրո: Ըստ իրազեկ աղբյուրի, կայունացման երկրորդ ծրագրի ծավալը «չի գերազանցի 130 մլրդ եվրոն»: Այս պահի դրությամբ Հունաստանի պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 160 տոկոսը: