Այսուհետև Յանդեքսում կարելի է որոնում իրականացնել Twitter-ով

Այսուհետև Յանդեքսում կարելի է որոնում իրականացնել Twitter-ով

PanARMENIAN.Net - Ռուսական Յանդեքս ինտերնետ ընկերությունը համագործակցության մասին պայմանագիր է կնքել Twitter-ի հետ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Այսուհետև Twitter-ը որոնման համակարգին մուտք կտրամադրի տվյալներին, որի շնորհիվ Յանդեքսի օգտագործողները կարող են թվիթները գտնել արդեն դրանց հայտնվելուց մի քանի վայրկյան անց:

Twitter-ով կարելի է որոնել այժմ արդեն twitter.yandex.ru նոր կայքում: Հասանելի են ավելի քան 2 մլն օգտագործողների գրություններ՝ նրանք բոլորը գրում են ռուսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն կամ ղազախերեն լեզուներով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---