21 փետրվարի 2012 - 11:51 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Սերը և տեխնոլոգիաները» ծրագրի հաղթող է ճանաչվել ծրագրավորող Վարդան Գրիգորյանը

Մեդիամաքս-ի ու ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ «Սերը և տեխնոլոգիաները» ծրագրի հաղթող է ճանաչվել և IPad 2 պլանշետային համակարգչին է արժանացել ծրագրավորող Վարդան Գրիգորյանը: «Ծրագրավորող եմ: Խրված եմ տեխնոլոգիանրերի մեջ և օգտագործում եմ դրանք սիրո մեջ: Աշխատանքիս միջոցով փորձել եմ ներկայացնել, որ ինչքան էլ օգտագործենք տեխնոլոգիաները սիրո մեջ, պետք է տեղափոխվել իրական կյանք»,- մրցանակաբաշխության ժամանակ ասաց հաղթողը:

ՎիվաՍել-ՄՏՍ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոսեց տեխնոլոգիաների ու մեր կյանքում դրանց ունեցած դերի մասին. «Տեխնոլոգիաները մեր կենցաղում բավականին ուժեղ գործիք են դարձել, ու հենց սիրհարների համար դրանք շատ կարևոր են: Դրա համար մենք շատ ենք գնահատում տեխնոլոգիաների դերը մեր կյանքում»:

«Սերը և տեխնոլոգիաները» ծրագիրը մեկնարկել էր հունվարի 23-ին և տևել մինչև փետրվարի 10-ը: Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադևոսյանը նշեց, որ կայքում տեղադրվել է 190 աշխատանք, որոնցից ընտրվել են 24-ը, հետո 1-ը՝ լավագույն. «Առաջին հերթին կարևորվել է գաղափարը, հետո ստեղծագործ մոտեցումը և ոճը» :

ՖՈՏՈՇԱՐՔ