21 փետրվարի 2012 - 11:53 AMT
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի մի հատվածում երթևեկությունն արգելված է

Փետրվարի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) - Կոբի հատվածում բուք է և սահմանափակ տեսանելիություն, ուստի երթևեկությունն արգելված է բոլոր տիպի մեքենաների համար:

Նույն ճանապարհի Մլեթա - Գուդաուրի(Պոստա) և Կոբի- Լարսի հատվածներում առատ ձյան տեղումների պատճառով երթևեկությունը արգելված է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավել նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Մլեթա - Գուդաուրի (Պոստա) հատվածում երթևեկությունը բաց է: Կոբի- Լարսի հատվածում երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված է:

Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է: