21 փետրվարի 2012 - 11:59 AMT
Հայաստան է ժամանել Frontex ընկերության պատվիրակությունը

Հայաստան է ժամանել ԵՄ արտասահմանյան օպերատիվ համագործակցության վարչության Frontex ընկերության պատվիրակություն` Իլկկա Լայտինենի գլխավորությամբ: Ինչպես հայտնում է ԵՄ մամուլի ծառայությունը, այցը կտևի մինչև փետրվարի 23-ը:

Այցի շրջանակներում պատվիրակները կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին:

Այցի շրջանակներում Frontex–ի և Հայաստանի կառավարության միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվելու: