10 հունվարի 2004 - 20:14 AMT
ԴԱՏԱՐԱՆԸ ԿՍԿՍԻ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27» ԳՈՐԾՈՎ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻ ԲՈՂՈՔՆԵՐԻ ԼՍՈՒՄԸ
ՀՀ քրեական ու զինվորական գործերով վերաքննիչ դատարանը հունվարի 13-ին կսկսի 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում կատարված ահաբեկչության գործով ներկայացված բողոքների լսումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսս» գործակալությունը, առաջին ատյանի դատարանի 2003թ. դեկտեմբերի 2-ի դատավճիռը բողոքարկել են ցմահ բանտարկության դատապարտված Աշոտ Կնյազյանը, Համլետ Ստեփանյանը եւ 14 տարվա ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանը: Ցմահ ազատազրկման դատապարտված` Նաիրի եւ Կարեն Հունանյանները, նրանց քեռին` Վռամ Գալստյանը եւ Դերենիկ Բեջանյանը Վերաքննիչ դատարան չեն դիմել: