21 փետրվարի 2012 - 12:27 AMT
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Իրանի նոտային

Ադրբեջանի արտգործնախարարությունը գրավոր տեսքով պատասխանել է փետրվարի 12-ին ԻԻՀ-ում Ադրբեջանի դեսպանին Իրանի կողմից ներկայացված նոտային: Ինչպես հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը, «Իրանին պատասխան նոտայում ներկայացված է Ադրբեջանի փաստարկված և հիմնավորված դիրքորոշումը»: «Նոտայում իրանական կողմի ներկայացրած տեղեկատվությունն աբսուրդային, անհիմն և հնարած է: Ադրբեջանը երբեք ահաբեկչական գործունեություն թույլ չի տա իր տարածքում, և այդ դիրքորոշումը մենք գրավոր նոտայով ներկայացրել ենք իրանական կողմին»,- ասել է Աբդուլլաևը, հաղորդում է 1news.az-ը: