21 փետրվարի 2012 - 13:10 AMT
Երիտասարդ իսպանացիները բողոքում են իշխանությունների դեմ

Երիտասարդների ու ուսանողների ցույցը Վալենիսիայում ճնշվել է ոստիկանության կողմից: Երիտասարդները մեղադրում են տեղական իշխանություններին անիրավասության մեջ՝ կուտակված պարտքերի պատճառով Վալենսիայի կառավարությունը չի կարողացել վճարել առաքիչներին, որոշ դպրոցներում անջատվել է ջեռուցումը:

Նախորդ շաբաթ տեղի ունեցած ցույցերը ևս ճնշվել են, 15 մարդ ձերբակալվել է:

Վալենսիայի երիտասարդները մտադիր են շարունակել ցույցերը մինչև Իսպանիայի նորանշանակ վարչապետի կողմից նշանակված կրթության ոլորտի պատասխանատուի հրաժարականը, հայտնում է Euronews-ը: