21 փետրվարի 2012 - 14:38 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Մաշտոցի այգու ակտիվիստները պատրաստվում են հայելիներով ֆլեշմոբ կազմակերպել

Մաշտոցի այգու ակտիվիստները պատրաստվում են հայելիներով ֆլեշմոբ կազմակերպել: Դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ երբ տեղի կունենա ֆլեշմոբը կամ որն է հիմնական ասելիքը...

Այս պահի դրությամբ ցուցարարներն իրենց վրա փակցրել են «ԱՐԳԵԼԱՆՈՑ» գրություններ և դա այսպես են մեկնաբանում. «Քանդելով կանաչ տարածքները՝ կառուցում ենք երկաթե արգելանոց»: Ցուցարարներին զայրացրել է այն, որ ոստիկանները երկաթե ճաղեր են տեղադրել և թույլ չեն տալիս ցուցարարներին մոտենալ կրպակներին...

Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, ակտիվիստները գնալով ավելանում են, նրանց են միանում նորանոր մարդիկ: Այսօր իրականացվելու են մի քանի հետաքրքիր միջոցառումներ: Քիչ առաջ ակտիվիստներին են միացել News Hub-ի տղաները հետաքրքիր պաստառներով՝ «Պահանջում ենք կառուցել պոչամբարներ» և «Ոչ ծառերին, Այո բուտիկներին» գրություններով:

ՖՈՏՈՇԱՐՔ