21 փետրվարի 2012 - 15:46 AMT
Վիգեն Չիտեչյանը դեսպան է նշանակվել Սուրբ Աթոռում

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանին, համատեղության կարգով, Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը`Փարիզ):

Վիգեն Չիտչեյանը, 2009թ մայիսի 26-ին, նախագահի հրամանով նշանակվել է Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: