21 փետրվարի 2012 - 16:13 AMT
Լևոն Ջուլֆալակյան. ԵԱ կմասնակցեն այն մարզիկները, որոնք վերջին մրցաշարերում հաջող են հադես եկել

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ֆուտբոլի ակադեմիայում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մարզվում են 22 մարզիկներ:

«Նրանցից ես ընտրել եմ 7-ին, որոնք հանդես կգան Եվրոպայի առաջնությանը: Բելգրադ կմեկնեն այն ըմբիշները, որոնք վերջին մրցաշարերում լավ են հանդես եկել»,-ընդգծել է հավաքականի մարզիչը:

Եվրոպայի առաջնությունից հետո մարզիկները հիմնականում կմնան Հայստանում, ապրիլի 14-18 ծրագրվում է երևանյան հավաք: Դրանից հետո հավաքականը կմասնակցի վարկանիշային մրցաշարերի, որոնցից առաջինը տեղի կունենա Սոֆիայում ապրիլի 18-22, ապա Տայուանեում` ապրիլի 25-28 և Հելսինկիում` մայիսի 2-6-ը:

Բելգրադում մարտի 6-11 կայանալիք առաջնությանը հանդես կգան Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը, Արամ Ջուլֆալակյանը, Եվրոպայի չեմպիոն և ԱԱ արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը, Հրաչ Հովհաննիսյանը, Արթուր Ալեքսանյանը և Յուրի Պատրիկեևը: