21 փետրվարի 2012 - 16:28 AMT
Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Ասիայով շրջագայության

Փետրվարի 22-28-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ասիական երկրներ: Մասնավորապես, նախարարը կայցելի Կորեայի Հանրապետություն, Վիետնամ եւ Սինգապուր: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ասիական երկրներում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները վերոհիշյալ պետությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ: