21 փետրվարի 2012 - 16:31 AMT
Blur խումբը կվերամիավորվի Լոնդոնի Օլիմպիադայի փակմանը ելույթ ունենալու համար

Blur խումբը կդառնա Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերի երաժշտական ծրագրի մաս: Խումբը կվերամիավորվի հանուն Օլիմպիադայի փակման հրաշալի համերգին հանդես գալու համար, որը նախատեսվում է օգոստոսի 12-ին Հայդ պարկում, հայտնում է music.com.ua-ն:

Blur-ի հետ մեկտեղ համերգին հանդես կգան նաև New Order-ը և լեգենդար The Specials-ը: Ավելի վաղ հայտնում էին, որ Blur-ի ֆրոնտմեն Դեյմոն Ալբարնը կարող էր դառնալ բացման արարողության կրեատիվ տնօրեն, սակայն այդ պաշտոնում նշանակվել է հայտնի ռեժիսոր Դեննի Բոյլը:

Փետրվարի 21-ին Blur-ը նաև հանդես կգա Brit Awards մրցանակաբաշխությանը, որտեղ նրանց կշնորհվի հատուկ մրցանակ` «երաժշտությունում ականավոր նվաճումների համար»: