21 փետրվարի 2012 - 17:01 AMT
Բելառուսի ԱԳՆ ղեկավարին չեն հրավիրել «Արևելյան գործընկերության» անդամների հանդիպմանը

Բելառուսի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Մարտինովը չի ստացել «Արևելյան գործընկերության» մասնակիցների հանդիպման հրավեր, որը տեղի է ունենալու Պրահայում: Այդ մասին հաղորդում է «Խարտիա 97»-ը՝ մեջբերելով Չեխիայի դեսպան Պետեր Մարեշին: Թե ինչպիսի պայմաններով Մարտինովը կարող է հրավիրվել այդ հանդիպմանը, չեխ դիվանագետը չի նշել: Նա ասել է, որ «երկու կողմերը գիտեն, թե ինչ պետք է անել, որպեսզի դա տեղի ունենա»: Բելառուսի ԱԳՆ կողմից պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան: