21 փետրվարի 2012 - 17:03 AMT
Copa Claro-ի առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը կխաղա Վայնա Օդեսնիկի հետ

Բուենոս Այրեսի Copa Claro-ի առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը կխաղա Վայնա Օդեսնիկի հետ: Նալբանդյանը, ով 2008-ին դարձել է մրցաշարի հաղթող, АТР վարկանիշում զբաղեցնում է 85-րդ հորիզոնականը, իսկ Օդեսնիկը` 107-րդ:

Մրցաշարը տեղի է ունենում փետրվարի 20-26, մրցանակային ֆոնդը կազմում է 553.100 դոլար:

2011թ Նալբանդյանը անցել է Copa Claro-ի քառորդ եզրափակիչ, իսկ հաղթող է դարձել իսպանացի Նիկոլաս Ալմագրոն, ով եզրափակչում շրջանցել է արգենտինացի Խուան Իգնասիո Չելային: