21 փետրվարի 2012 - 17:10 AMT
Բելառուսը որոշել է հրաժարվել Սու-24 ռմբակոծիչների օգտագործումից

Բելառուսի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է Սու-24 ռմբակոծիչների հետագա օգտագործումից և դուրս բերել դրանք զինված ուժերից: Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, երկուշաբթի օրը` փետրվարի 21-ին, հայտնել է հանրապետության պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինը:

«Ինքնաթիռներն արդեն հին էին: Կա այսպիսի հասկացություն` թռիչքային ռեսուրս»,- պարզաբանել է Բելառուսի ռազմական գերատեսչության ղեկավարը: Նա պատմել է, որ ներկայումս երկրի իշխանությունները որոշում են, թե ինչ անեն ինքնաթիռների հետ: