Mitsubishi Outlander-ը ճանաչվել է էկոլոգիապես ամենակեղտոտ մեքենան

Mitsubishi Outlander-ը ճանաչվել է էկոլոգիապես ամենակեղտոտ մեքենան

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը (EPA) հրապարակել է էկոլոգիական առումով նոր ավտոմեքենաների սրահների հետազոտության արդյունքները, գրում է autonews.ru-ն:

Արդյունքները ցույց են տվել, որ նոր ավտոմեքենաների ավելի քան 60 տոկոսն անվտանգ են էկոլոգիապես մաքուր սրահի տեսանկյունից: Էկոլոգիապես ամենամաքուրը Honda Civic սրահն է, իսկ վատագույն ցուցանիշը Mitsubishi-ի մոտ է:

Ամենաանվտագ սրահներով ավտոմեքենաների տասնյակում են՝ Honda Civic, Toyota Prius, Honda CR-Z, Nissan Cube, Acura RDX, Acura ZDX, Audi S5, Smart Coupe, Toyota Venza և Smart Passion:

Վատագույն տասնյակում են՝ Mini Cooper S.Clubman, VW EOS, Kia Sportage, Chevy Aveo, Hyundai Accent, Mazda CX-7, Nissan Versa, Kia Soul, Chrysler 200SC և Mitsubishi Outlander:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---