Ucom-ը չի իջեցնի իր բաժանորդների ինտերնետ արագությունները

Ucom-ը չի իջեցնի իր բաժանորդների ինտերնետ արագությունները

PanARMENIAN.Net - Ucom ընկերության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ձմեռային ակցիայի ավարտից հետո բաժանորդների ինտերնետ արագությունները չեն նվազի։

Գարնանային տոներին ընդառաջ`Ucom-ը կշարունակի տրամադրել ինտերնետ բարձրացված արագություններով: Տրամադրվող ինտերնետ հասանելության մինիմալ արագությունը ֆիզիկական անձանց համար կազմում է 8Մբ/վ, որի արժեքն է 8000 դրամ, 12Մբ/վ` 12000 դրամ, 15Մբ/վ` 15000 դրամ:

Անփոփոխ կմնան նաև Երեքը մեկում բոլոր փաթեթներում ներառված ինտերնետի արագությունները`Կլասիկ, Ռոք և Ջազ փաթեթներում կազմելով համապատասխանաբար 15 Մբ/վ, 18 Մբ/վ և 24 Մբ/վ:

Բաժանորդները առանց երկարաժամկետ պայմանագիր կնքելու կշարունակեն ստանալ արագ ինտերնետ` նախկին սակագներով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---