21 փետրվարի 2012 - 17:38 AMT
Ժիզել Բունդխենը ճանաչվել է աշխարհի առաջին միլիարդատեր մոդելը

Անվանի մոդել 31-ամյա Ժիզել Բունդխենը պաշտոնապես ճանաչվել է առաջին մոդելը, ում կարողությունը գնահատվում է մի քանի միլիարդ դոլար: Բունդխենը յոթ տարի շարունակ զբաղեցրել է ամենաբարձր վարձատրվող մոդելների ցուցակի առաջին հորիզոնականը:

Տարբեր գովազդային հոլովակները, հագուստի սեփական ապրանքանիշը, ցուցադրությունները, ֆոտոսեսիաները մոդելին մեծ հոնորարներ են բերում: Նա նաև հաջողակ գործարար կին է, քանի որ իր կապիտալները ներդնում է տարբեր նախագծերի մեջ: