21 փետրվարի 2012 - 17:42 AMT
Amazon-ը գունավոր էկրանով Kindle կթողարկի

Մարտ ամսին Amazon-ը գունավոր էկրանով Kindle էլեկտրոնային ընթերցարանը կթողարկի՝ «էլեկտրոնային թանաքի» (e-ink) տեխնոլոգիայով: Այդ մասին հայտնում է DigiTimes-ը, հղում անելով չինական Economic Daily News թերթին:

Kindle-ների համար գունավոր էկրաններ կմատակարարի ամերիկյան E Ink Corporation-ը: Ամեն ամիս Amazon-ը 3 մլն էկրան կստանա E Ink-ից:

Էկրանը սենսորային է լինելու, այլ մանրամասներ՝ քաշը, գույնը, առաքման ժամկետները դեռ հայտնի չեն: