21 փետրվարի 2012 - 17:44 AMT
Բրյուսովի ուսանողները միանում են Մաշտոցի պուրակի ակտիվիստներին

Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողները միացել են Մաշտոցու պուրակի պահպանության համար մղվող պայքարին: Նրանք իրենց հետ բերել են «Այգին ժողովրդինն է», «Կանաչ այգի», «Քանդեք ձեր բուտիկները» գրություններով պաստառներ և ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի 500 ստորագրությունները:

Ուսանողները նշում են, որ իրենք համամիտ չեն իրենց ուսխորհրդի նախագահի այն հայտարարությանը, թե այգին ու ծառերը չեն մտահոգում լեզվաբանական համալսարանի ուսանողությանը: Ուսխորհրդի նախագահ Հասմիկ Ափյանը հայտարարել էր, թե «հիմա մենք զբաղված ենք, միջոցառումներ ունենք, բայց մեկ է այգի չէինք գնալու»: Ուսանողները նշում են, որ Ափյանը չարաշահել է իր լիազորությունները, երբ համալսարանի բոլոր ուսանողների անունից հայտնել է իր անձնական տեսակետը: