21 փետրվարի 2012 - 17:46 AMT
Գերմանիայի նախկին նախագահին դատի են տվել

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցությունը Ստորին Սաքսոնիայի խորհրդարանում դատի է տվել երկրի կառավարությանը, որը գլխավորել է Քրիստիան Վուլֆը: Փետրվարի 17-ին Վուլֆը հրաժարական է տվել երկրի նախագահի պաշտոնից կոռուպցիայի մեջ կասկածանքների պատճառով:Սոցիալ-դեմոկրատների կարծիքով, Վուլֆի կառավարությունը 2010-ի ապրիլին խաբել է Ստորին Սաքսոնիայի խորհրդարանին, երբ չի հաղորդել ֆինանսական և կազմակերպչական օգնության մասին «Երկխոսություն Հյուսիս-Հարավ» մասնավոր միջոցառման անցկացման ժամանակ:

Ինչպես պարզվել է ավելի ուշ, դաշնային երկրի բյուջեից ծախսեր են իրականացվել միջոցառման հյուրերի նվերների և սպասարկող անձնակազմի համար: