21 փետրվարի 2012 - 18:17 AMT
Երևանում փետրվարի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում փետրվարի 22-26-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Արտակարգ իրավիճակների նախարարության Հայպետհիդրոմետ ծառայությունից հայտնում են, որ քամին կլինի հյուսիս-արևմտյան 1-5 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 25-ին կբարձրանա 2-4 աստիճանով: Երևանում փետրվարի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: