21 փետրվարի 2012 - 18:19 AMT
Sotheby's-ն Էդվարդ Մունկի «Ճիչը» գնահատել է 80 մլն դոլար

Sotheby's աճուրդի տունը վաճառքի է հանել Էդվարդ Մունկի «Ճիչը» կտավի չորս տարբերակներից մեկը: Աճուրդի կայքում հաղորդվում է, որ գործը աճուրդի կդրվի 2012-ի մայիսի 2-ին Նյու Յորքում:

Sotheby's-ը հույս ունի նորվեգացի էքսպրեսիոնիստի ամենահայտնի ստեղծագործության համար ստանալ ավելի քան 80 մլն դոլար: